Քննարկում Լիբանանում ՀՀ դեսպանատանը՝ Հայաստանի և Սփյուռքի ԶԼՄ-ների պատասխանատուների մասնակցությամբ

Հուլիսի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը կայացավ քննարկում, որին մասնակցեցին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, լիբանանահայ «Ազդակ», «Արարատ», «Զարթոնք» օրաթերթերի գլխավոր խմբագիրներ Շահան Գանտահարյանը, Անի Եփրեմյանը, Սևակ Հակոբյանը և դեսպան Սամվել Մկրտչյանը։ Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Լիբանանում հայ համայնքի հետ տարվող աշխատանքների դիվանագետ Վլադիմիր Պողոսյանը, քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց սփյուռքահայ տպագիր մամուլի խնդիրներին, Հայաստանի լրատվամիջոցների հետ համագործակցությանը՝ առաջնորդող հոդվածների և վերլուծականների կանոնավոր փոխանակման առումով:
Առանձնահատուկ ուշադրություն նվիրվեց լիբանանահայ երեք օրաթերթերին՝ որպես Սփյուռքի հայ մամուլի յուրօրինակ հրատարակությունների: Դիտարկվեցին օրաթերթերի սփռման շրջանակների ընդլայնման, երիտասարդ ընթերցողներին ներգրավման ուղղությամբ ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլեր:
Մասնակիցները կարևորեցին առաջիկայում խորհրդաժողովի անցկացումը, որը նվիրված կլինի հայ տպագիր մամուլի (օրաթերթերի) օրակարգային հարցերին:

Scroll Up