Տեղի ունեցավ հայրենադարձ օպերային երգիչ Գևորգ Հաճյանի մենահամերգը

Հունիսի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ լիբանանահայ հայրենադարձ օպերային երգիչ Գևորգ Հաճյանի մենահամերգը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ այսօր այստեղ հավաքված արվեստասերները հնարավորություն կուենան ունկնդրելու Գևորգ Հաճյանի ստեղծագործությունները: Պարո՛ն Հաճյան, ցանկանում եմ նշել, որ Սփյուռքի նախարարությունը բարձր է գնահատում Ձեր գործունեությունը, և միշտ պատրաստ է աջակցել Ձեզ և հայ մշակույթը բարձր մակարդակով ներկայացնող մյուս արվեսատգետներին»:

Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Դանիել Երաժիշտի ստեղծագործությունները և ազգային-հայրենասիրական երգեր: Համերգային ծրագիրը նվիրված էր Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին:

Հիշեցնենք, որ Գևորգ Հաճյանը համերգներով և առանձին ելույթներով եղել է Ավստրալիայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Քուվեյթում, Վրաստանում և այլ երկրներում: Ունի 5 ձայնասկավառակ` «Կոմիտասյան երախայրիք»-ը, «Զքեզ օրհնեմք», «Հայաստանը երգերում», «Կոմիտասյան Հայաստան», «Ղողանջ անկախության»:

Scroll Up