Թուրքիային անհրաժեշտ է Ստամբուլի հայ համայնքի բարոյական աջակցությունը

Սահմանադրական շտկումները նախատեսում են նախագահի ուղղակի ընտրություններ, և Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրջորեն մտածում է միայն այդ մասին:

Թուրքիան լրջորեն որոշել է բարձրացնել իր հեղինակությունը Եվրոպայի և ողջ աշխարհի աչքերում: Չնայած նրան, որ ազգայնամոլները կոչ են անում Էրդողանի կառավարությանը հրաժարվել Եվրամիություն մտնելուց և սևեռել ուշադրությունն Արևելքի վրա, Անկարան շարունակում է ազգային փոքրամասնություններին «խաղաղեցնելու» քաղաքականությունը:

Առաջին հերթին, դա վերաբերվում է Ստամբուլի հայկական համայնքին, որը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են հունիսի 12-ին, կարող է զգալի աջակցություն ցուցաբերել Արդարություն և զարգացում կուսակցությանը (АКР): Այդ աջակցությունն ավելի շատ բարոյական բնույթ է կրելու, քանզի համայնքի ձայների թիվը փոքր է ընտրությունների ընթացքի վրա ազդելու համար: Արաբական աշխարհում ընթացող գործընթացները, որտեղ առաջին հայացքից արդեն սկսել են երևան գալ միջցեղային հարաբերությունները, Անկարային նոր գլխացավանք են ավելացրել: Մի բան է նեո-օսմանիզմ հռչակելը, մեկ այլ բան` զսպել արաբներին և վերադարձնել նրանց Նոր Օսմանյան կայսրություն: Վարչապետ Էրդողանի համար համարյա անիրագործելի առաջադրանք չկա, առավել ևս, որ պետք է պատրաստվել ընտրությունների: Հիմնական հակառակորդը Ժողովրդահանրապետական կուսակցությունն է Քեմալ Քիլիջարօղլուի գլխավորությամբ, որը կարող է լրջորեն ճնշել АКР-ին: Իսկ դա, իր հերթին, խաչ կքաշի միակուսակցական խորհրդարանի և կառավարության կազմի վրա: Ճիշտ է, ամենայն հավանականությամբ, Էրդողանի բախտն այս անգամ կբերի և նա ընտրություններում կհաղթի կաշառքի և տարբեր քաղաքական կուսակցություններին սիրաշահելու ճանապարհով: Սահմանադրական շտկումները նախատեսում են նախագահի ուղղակի ընտրություններ, և Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրջորեն մտածում է միայն այդ մասին: Սակայն AKP-ին կողմ թուրքերն այդքան էլ չեն ցանկանում Էրդողանին տեսնել նախագահի պաշտոնում հիմնականում նրա բռնկվող բնավորության պատճառով: Դատելով ամեն ինչից` թուրք վարչապետը ցանկանում է ոչ թե խալիֆ լինել, այլ երկրորդ Աթաթուրք, դրա համար անելով համարյա ամեն ինչ. նրան ճնշում է և ճնշելու է Աթաթուրքի անձը, որը հավասարը չունի թուրքական պատմության մեջ:

Սակայն վերադառնանք հայկական հարցին, որն արդեն մի քանի հարյուրամյակ հանգիստ չի տալիս օսմաններին: Ներկա Թուրքիան գնացել է սուլթանների ճանապարհով, որոնք մեծ վեզիր էին նշանակում քրիստոնյա բնակչությունից, այդ թվում` հայերից, բնականաբար, մահմեդականացված: Վերջին օրինակը. Ֆրանսիայում Թուրքիայի նոր դեսպան է դառնալու էթնիկ հայ Դարոն Աջեմօղլուն:

Նախօրեին ԱԳ նախարար Դավութօղլուն Բրյուսելում մամլո ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան երկիրները չի բաժանում բարեկամների և թշնամիների: «Մենք ունենք բարեկամներ և պոտենցիալ բարեկամներ: Հայաստանը Թուրքիայի համար պոտենցիալ բարեկամ է»,- ասել է նա:

Թուրքիայի հայազգի առաջին քաղաքացին` Լեո Սուրեն Հալեպլի, ընդունվել է աշխատանքի Թուրքիայի կառավարություն: Նա արդեն հանձնել է գրավոր քննություն ԵՄ-ի քարտուղարությունում աշխատելու համար եւ կարող է աշխատել որպես փորձագետ, եթե հաջող հանձնի բանավոր քննությունը: Հալեպլին հայազգի Թուրքիայի առաջին քաղաքացին է, ով կաշխատի կառավարությունում, եթե հաջող հանձնի բանավոր քննությունը: 1926 թ-ն օրենք էր ընդունվել, որը արգելում էր չո մահմեդականներին աշխատել կառավարությունում: Կարելի է չկասկածել, որ նոր պաշտոնյաներն ավելի լավ կպաշտպանեն Անկարայի շահերը, քան իրենք` թուրքերը: Կարելի է համոզվածությամբ ասել, որ և ներկա, և գալիք նշանակումները գերազանց PR-ակցիաներ կլինեն Եվրոպա մտնելու ճանապարհին:

Scroll Up