Սփյուռքի նախարարն ընդունեց ՌԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

Հունիսի 22-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց  ՌԱԿ կենտրոնական վարչության փոխատենապետ Լևոն Բըլխյանին և վարչության անդամ Ալեքսան Կարադանայանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մխիթար Հայրապետյանը բարձր գնահատեց Սփյուռքում Ռամկավար ազատական կուսակցության ավանդը և առավել սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց: «Այն դրական էներգիան, որ կա Հայաստանում և Սփյուռքում, պետք է վերածվի արդյունքի: Կառավարության ծրագրի առաջնային դրույթներից է հայրենադարձության գործընթացի կազմակերպումը: Մենք պետք է ունենանք այնպիսի պետություն, որ բոլոր ցանկացողները կարողանան վերադառնալ»,-նշեց Սփյուռքի նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՌԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչներն ընդգծեցին, որ պատրաստ են իրենց հնարավորություններն ու ջանքերը ներդնել նոր Հայաստանի զարգացման գործում: Հյուրերը կարևորեցին Սփյուռքի նախարարության անհրաժեշտությունը և հույս հայտնեցին, որ Սփյուռքի ներուժը կհամախմբվի ու կծառայի ի շահ Հայաստանի, Արցախի ու համայն հայության:

Scroll Up