Հայկական թատերական ներկայացում Բելգիայում

Հայաստանի Առաջին Հանրապետության 100 և Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում Բելգիայի «Նարեկ» հայկական մշակութային միությունը կազմակերպել էր ճանաչված դերասաններ Հայկ և Գոհար  Սարգսյանների  «Իմ տունը կամ անկախ ամեն ինչից»  թատերական ներկայացման առաջնախաղը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է «Նարեկ» միության նախագահ Արտակ Ժամհարյանը, մեկ գործողությամբ կատակերգությունը բելգիահայ հանդիսատեսի կողմից ընդունվեց մեծ խանդավառությամբ:

Ներկայացումը բազում զվարճալի և հուզումնալի պահեր նվիրեց հանդիսատեսին, վերջինս առիթ ունեցավ տխրելու և հրճվելու,  հերոսների հետ խորհելու արտագաղթի, հայրենիքի, ազգի, ընտանիքի և այլ  արդիական խնդիրների շուրջ:

«Նարեկ» մշակութային միությունն իր շնորհակալություն է հայտնում դերասաններին և  խորին համոզմամբ հայտնում, որ Սփյուռքում շատ պահանջված են նման բարձրարժեք մշակութային գործերի, ինչպես նաև արվեստի տաղանդավոր գործիչների հետ հաղորդակցվելու պահանջը:

Scroll Up