«Հոգու արմատները» խորագրով համերգ Ֆրանսիայում

Ֆրանսիայի Աֆղը քաղաքում մայիսի 12-ին տեղի ունեցավ «Հոգու արմատները» խորագրով մեծ համերգ, որին ներկա էին հարյուրավոր մարդիկ։ Համերգը կազմակերպվել էր հայկական երեք կազմակերպությունների համատեղ ջանքերով՝ Պուատիե քաղաքի ԱՆԻ, Նիող քաղաքի ՆԱԻՐԻ և Լա Ռոշել քաղաքի ԱՐԱՐԱՏ պարախմբերի մասնակցությամբ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, համերգը սկսվեց տեսաֆիլմով, որտեղ համառոտ ամփոփված էր երեք համայնքների գործունեությունը՝ լուսանկարների տեսքով։ Այնուհետև մեկը մյուսին հաջորդեցին երեխաների պարային կատարումները։ Երեկոյի վերջում հնչեցին շնորհակալական խոսքեր՝ նվիրված պարուսույց և Նիող քաղաքի պարախմբի ղեկավար Աննա Նազարյանին, Պուատիե քաղաքի «Պուատուի հայերը» միության նախագահ Անուշ Գրիգորյանին և Լա Ռոշելի միության նախագահ տիկին Մանուշակին։

Երեկոն ավարտվեց «Դուխով» երգի ներքո կատարված պարով, որին միացավ նաև հանդիսատեսը:

Scroll Up