Լոնդոնում կկայանա «Պոեզիայի երեկո Գևորգ Էմինի հետ» խորագրով միջոցառումը

Լոնդոնում մայիսի 31-ին, ժամը՝ 19:30-ին տեղի է ունենալու Գևորգ Էմինի ստեղծագործական կյանքին նվիրված երեկո (հասցե՝ Nevart Gulbenkian HallIverna GardensLONDON W8 6TPUnited Kingdon (map)):

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, պոեզիայի երեկոն նվիրված է Գևորգ Էմինի գրական կյանքին: Նա 20-րդ դարի ամենահայտնի սովետահայ բանաստեղծներից է, որի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:

Ներկաներին Սոսի Եսայանը կներկայացնի Էմինի կյանքի և աշխատանքների մասին մանրամասներ, որոնք կուղեկցվեն Պանաստեղծի պոեզիայի ընթերցանությամբ՝ հայերեն և անգլերեն: Երեկոն կեզրափակի Ասատուր Գուզելյանը՝ Հայաստանում և Լոնդոնում Գևորգ Էմինի հետ անցկացրած ժամանակի մասին հիշողություններով:

Scroll Up