Warning: include(/home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/advanced-cache.php): failed to open stream: No such file or directory in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-settings.php on line 84

Warning: include(): Failed opening '/home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/advanced-cache.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php54/root/usr/share/pear') in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-settings.php on line 84

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home3/azerytoday/public_html/hayerold/wp-settings.php:84) in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/plugins/qtranslate-x/qtranslate_core.php on line 388

Notice: Use of undefined constant ‘get_sidebars’ - assumed '‘get_sidebars’' in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/Themater.php on line 1038

Notice: Undefined index: banners125 in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/banners-125.php on line 13

Notice: Undefined index: comments in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/comments.php on line 17

Notice: Undefined index: posts in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/posts.php on line 25

Notice: Undefined index: socialprofiles in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/social-profiles.php on line 16

Notice: Undefined index: tabs in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/tabs.php on line 12

Notice: Undefined index: tweets in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/tweets.php on line 17

Notice: Undefined index: infobox in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/infobox.php on line 18

Notice: Undefined index: custom_js in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/Themater.php on line 237

Notice: wp_enqueue_script was called incorrectly. Scripts and styles should not be registered or enqueued until the wp_enqueue_scripts, admin_enqueue_scripts, or login_enqueue_scripts hooks. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 3.3.0.) in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 4147

Notice: add_custom_background is deprecated since version 3.4.0! Use add_theme_support( 'custom-background', $args ) instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3839

Notice: Undefined index: custom_css in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/Themater.php on line 625

Notice: wp_enqueue_script was called incorrectly. Scripts and styles should not be registered or enqueued until the wp_enqueue_scripts, admin_enqueue_scripts, or login_enqueue_scripts hooks. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 3.3.0.) in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 4147

Notice: The called constructor method for WP_Widget in LinkableTitleHtmlAndPhpWidget is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerBanners125 is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerComments is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerPosts is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerTabs is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerTweets is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerInfoBox is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerFacebook is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902
«Եռաձայն  պատարագ»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների | Hayern Aysor

«Եռաձայն  պատարագ»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների


Notice: get_currentuserinfo is deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3839

Ապրիլի 24Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարի եղևնիների պուրակում, Հայոց ցեղասպանության բյուրավոր զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ՝ զանգերի 103 ղողանջների ուղեկցությամբ կատարվեց սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ Արարողությանը ներկա էին համայնքի ղեկավարությունը, եկեղեցական վարչության անդամները, և պարզապես, հավատավոր ու հայրենասեր օդեսահայեր, ովքեր աղոթեցին, ծաղիկներ խոնարհեցին, ծաղկեփնջեր դրեցին, իրենց հարգանքն ու խոնարհումն արտահայտեցին՝ ի հիշատակ անմեղ զոհերի, քանզի լոկ՝

                       Հայը ծնկում է իր խաչի առաջ,

                        Նահատակների իր հուշի առաջ,

                      Հավերժող ազգի Արարչի առաջ

Անդրադառնալով օրվա խորհրդին, մեկնաբանելով այն՝ օդեսահայերի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանը նշեց. «Այսօր համայն հայ աշխարհի Առաքելական սուրբ եկեղեցիներում և հուշարձանների մոտ աղոթք ենք բարձրացնում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակաց և հայցում Բարձրյալին, որպեսզի աշխարհում նման ոճիր չկատարվի՛ այլևս։ Թուրք ոճրագործները՝ այդ եղեռնագործ ցեղասպանները, իրականացրին նաև մշակութային եղեռն, քարը քարի վրա չթողեցին այդ թվում եկեղեցիներն ու վանքերը՝ առաջնորդվելով «Սպանի՛ր հովվին, հեշտ կլինի մահի ենթարկել ամբողջ հոտը, քանդի՛ր եկեղեցին, և հույսը, աղոթքը կմոռացվեն, ու հոտը ցիրուցան կլինի» նշանաբանով… Սակայն այսօր սգի օր չէ. մեր նահատակները արժանացան սրբադասման և երկնքում մեր բարեխոսներն են… Մեր փառավոր եկեղեցին կերտելով ուկրաինական հողի վրա՝ շարունակում ենք հիշել, աղոթել, միասնական լինել և զորանալ՝ Աստծո հովանու ներքո։ Օդեսահայ համայնքը հավատարիմ, նվիրյալ հայորդիների շնորհիվ շարունակում է իր հայապահպան գործը… Օրհնությու՜ն ու խաղաղությու՜ն մեր երկրին, մեր արդար, հերոսական ու հավատավոր ժողովրդին»։

Հիշատակի ու խոնարհումի խոսքեր հնչեցին համայնքի նախագահի կողմից;  Պարոն Տիգրանյանը նաև անդրադարձավ այժմ մայր հայրենիքում կատարվող իրադարձություններին՝ հույս հայտնելով, վստահ լինելով, որ դրանք խաղաղ ու բարի ավարտ կունենան, վասնզի դարերի հորձանուտների միջով անցած, աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած՝ հավերժի ճամփորդ մեր ժողովուրդը իմաստուն է, խելացի ու հայրենասեր։

Հայրենասիրական թեմայով ակցիա անցկացրին համայնքի երիտասարդները։

Այնուհետև մշակույթի տանը կայացավ մի խորհրդավոր ու սրտահույզ  միջոցառում՝ Սուրբ Մաշտոցի անվան կիրակնօրյա կրթօջախի տնօրեն Էլեն Պողոսյանի նախաձեռնությամբ։

Մեծ սրահն, ասես, զանգակատուն լիներ, ուր Տերունական աղոթքից հետո մատուցվեց հայ մեծանուն պոետի՝ Պարույր Սևակի  եռամասնյա  պոեմը, որը կառուցված է իբրև պատարագ՝ մեկուկես միլիոն զոհերի հոգու հանգստության համար։ Պատարագիչն էր Տեր Հայրը, սպասավորների դերում՝ միջոցառման կազմակերպիչը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռներ գրական-ազգագրական ստուդիայի սան Վերոնիկ Վանյանը և տողերիս հեղինակը։

Սյուժետի համաձայն՝ եկեղեցական պատարագի պես հնչեցին  զանգերը. այդ զանգերը Սիսն ու Մասիսն են, որ զրնգում են «անվե՜ րջ-անդադա՜ ր- անդու՜լ», և նրանց ղողանջը հանճարեղ բանաստեղծի կողմից վերածվում է բառերի… Խորան է ծառայում Հայաստան աշխարհ լեռնակղզին։ Հայրենասեր պոետն իր մեծ տաղանդի ուժով կերտել է հզոր պատկերներ, որոնց միջոցով ներկայացրել է մարդակերպ եղեռնածին գազանների չարագործությունները, որոնք կատարվեցին երեք ակտով՝ «կոտորած, քարավան, անապատ»։ Երկիրը վերածվել էր «խողխողումի կրկեսի»։ Ցույց է տրվում հայ ժողովրդի ողբերգությունը՝  սուրբգրային մեջբերումների համադրությամբ, իսկ խաչյալ ժողովրդի անցած ուղին համեմատվում Գողգոթայի ճանապարհի հետ

Հետևաբար, մատուցվեց «Եռաձայն պատարագ»-ը՝ ամենատարբեր ելևէջումներով, ուղեկցվելով համահունչ երաժշտությամբ և օրվա խորհուրդն արտահայտող պարերով։ Որ մեզ՝ ելույթ ունեղողներիս հաջողվեց հնարավորինս «նկարագրել աննկարագրելին, պատմել անպատմելին», ներկայացնել պոեմի գաղափարը, բանաստեղծ-զանգահարի պատգամը, երևում էր ունկնդիրների համակ ուշադրությունից և հուզմունքից։ Սրահում քար լռություն էր տիրում՝ հանդիսատեսը լսում էր կլանված։ Իսկ թախծոտ մեղեդիները տխրությամբ էին համակել հոգիները ամենքի։

Մեր ժողովրդի խորագին վշտի արտահայտությունն էր պարային կոմպոզիցիան՝ արփիագեղ հայուհիների կատարմամբ։

 «Պատարագ»-ն ավարտվեց կորուսյալ հայրենիքի և բյուրավոր նահատակների հիշատակի ոգեկոչումով.

              Ով ականջ ունի,

                  Բլթակ հավատո՝

                 Նա պիտի՛ զգա

                 Իմ եռաղողանջ զանգի ասմունքը,

                  Իմ եռաբանյա ասքի ղողանջը,

                  Իմ եռամատնյա՛ խաչակնքումի

                  Շնչող ստվերը.

                 -Ողբամ մեռելո՜ց

                   -Բեկանեմ շանթե՜ր

                    -Կոչեմ ապրողա՜ց      

Բնության մեջ ապրիլին միշտ էլ մայիսն է հաջորդում։ Զուգադիպությու՞ն է, թե՞ երկնային խորհուրդ կա դրանում, ո՜վ գիտի, և… Հայոց ապրիլին հաջորդեց հայոց հաղթանակների մայիսը և հնչեց երգը Սարդարապատի զանգերի ։ (Դարեր առաջ Ավարայրի լեգենդար մարտը ևս մայիսին էր)։ Եվ դարերի խորքից վեհ ծածանվեց մեր անկախության դրոշը։ Սարդարապատին հետևեց հաղթանակը մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմում՝ եղբայր ազգերի հետ կողք-կողքի, քանզի՝ «Օսվենցիմի, Բյուխենվալդի, Մայդանեկի հիմքերը դրվելէին Դեր Զորում ու հարակից վայրերում», ուր Քրիստոսի նման՝

        Երկու միլիոն մարդ ի խաչ բարձրացավ,

       Երկու միլիոն անուն տապանաքարին չփորագրվեց

Սակայն, որքան մեր ժողովրդի ճակատագիրը բիրտ ու դժխեմ է, միևնույն է, կանգուն է մեր տան սյունը և անսասան՝ մեր ազգի ոգին։ Տասնամյակներ անց մայիսին փառավոր հաղթանակով ավարտվեց  Շուշիի ազատագրումը… ՈՒ վերածնվե՜ ց մեր հայրենիքը, վերածնվե՜ց մեր ժողովուրդը փյունիկ թռչունի մեծ հրաշքի պես՝  ի հեճուկս դարավոր թշնամու, նրա գիշատիչ հայացքի առջև

Միջոցառումն ավարտվեց Ագնեսա Պետրոսյանի և Արմեն Վարագյանի պարով՝ հանց վերածնված ժողովրդի աննկուն ոգու և անշիջանելի պաթոսի  արտահայտություն, հարատևման խորհրդանիշ և մաղթանք՝

                    Թո՛ղ այնքա՜ն ապրի մեր ժողովուրդը,

                      Քանի ապրում է մեր հողագունդը   

Նարինե  Մուրադյան, ք. Օդեսա


Notice: Undefined variable: the_sidebar in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/Themater.php on line 1038
Scroll Up