Հայրենադարձ օպերային երգիչ Գևորգ Հաջյանի նոր տեսահոլովակը

Լիբանանահայ հայրենադարձ օպերային երգիչ Գևորգ Հաճյանը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացրել Էդվարդաս Մեժելայտիսի խոսքերով գրված «Ապրիլի 24» («Լա մինոր») երգի հիման վրա ստեղծված նոր տեսահոլովակը:

Ինչպես տեղեկացնում է «Հայերն  այսօր»-ը, Գևորգ Հաճյանին առաջինն է վստահվել կատարելու այս երգը, այն ընդգրկված է նաև նրա «Շարական» ձայնագրությունների շարքում: Ստեղծագործության երաժշտության հեղինակը Դանիել Երաժիշտն է:
Երգը նվիրված է ՄԱԿ-ի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 60-ամյակին:

Scroll Up