Սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Ապրիլի 16-ին Հրանուշ Հակոբյանն անցկացրեց խորհրդակցություն: Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքները, սպասվող միջոցառումները, նշեցին, որ ակտիվորեն շարունակվում է նախարարության ծրագրերի, համաժողովների և «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցների հայտագրումը:

Հրանուշ Հակոբյանը  կարևորեց «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության ամփոփիչ միջոցառման պատշաճ կազմակերպումն ու լուսաբանումը և ընդգծեց, որ մրցանակաբաշխությունը ոգևորում է Սփյուռքի հայ համայքներին, տալիս նոր լիցեր և ազդակներ: «Շատ ուրախալի է, որ միջոցառմանը մասնակցելու և իրենց մրցանակները ստանալու են գալու Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելգիայից, Վրաստանից, Երուսաղեմից»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:

Խորհրդակցության ընթացքում կարևորվեցին նաև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100 և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 ամյակներին նվիրված տոնակատարությունների անցկացումն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի հայ համայնքներում, համահայկական երիտասարդական ֆորումի, Լրագրողների համահայկական համաժողովի, նախարարության ամենամյա ծրագրերի նախապատրաստական աշխատանքների պատշաճ կազմակերպումը:

Scroll Up