Շարունակվում են «Իմ Հայաստան» համահայկական IV փառատոնի հայտադիմումների ընդունումը.տեսանյութ

ՀՀ սփյուռքի նախարարությունը 2018 թվականին իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական IV փառատոնը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին:
Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, նոր նախագծերի մշակմանը:
Մանրամասները՝ տեսանյութում