Սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Մարտի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցեցին նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Ներկայացրին կատարված աշխատանքները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախարարության ծրագրերին բոլոր տարածաշրջաններից երիտասարդների ներգրավման արդյունքների մասին:

Նախարարը կարևորեց  «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի, «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի, Երիտասարդական ֆորումի, Լրագրողների, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական համաժողովների իրականացման ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքը և սերտ համագործակցությունը սփյուռքյան կառույցների հետ:

 

Scroll Up