Ծաղկազարդը՝ Ախալցխայում

Մարտի 25-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում մեծ շուքով տոնախմբել է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքը: Այս մասին տեղեկացնում են akhaltskha.net կայքից:

Պատարագիչ՝ Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը խոսել է օրվա խորհրդի մասին և շնորհավորելով հավատացյալներին տոնի առիթով։ Պատարագի ավարտին կատարվել է  նաև մանուկների օրհնության կարգ։

Նույն օրը Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղի Սբ․ Սիոն Եկեղեցում նույնպես մատուցվեցլ է Պատարագ՝ Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանայի մատուցմամբ:

 

 

 

 

 

 

 

 

Scroll Up