ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ցավակցական խոսքը Ալբերտ Մկրտչյանի մահվան առթիվ

Խոր ցավով տեղեկացանք անվանի կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանի մահվան մասին:

Մեծ ու անգնահատելի է Ալբերտ Մկրտչյանի ներդրումը հայկական կինոյի և թատրոնի զարգացման գործում: Նա, հիրավի, հայ կինոյի անխոնջ նվիրյալներից էր, ում ստեղծած ֆիլմերն ու ներկայացումներն իրենց ուրույն տեղն ունեն և ունենալու են հայ արվեստի պատմության մեջ:

Ալբերտ Մկրտչյանի նկարահանած «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» հայկական կինոարվեստի բացառիկ նմուշներից են, որոնք մշտապես արդիական են և անչափ սիրելի մեր ժողովրդի կողմից:

Իր գործունեության բոլոր ոլորտներում սիրելի կինոռեժիսորը, բեմադրիչն ու մանկավարժը թողեց անջնջելի հետք ու պրոֆեսիոնալ գործչի մեծ համբավ:

ՀՀ սփյուռքի նախարարության ողջ անձնակազմի և աձամբ իմ անունից ցավակցում եմ Մկրտչյան ընտանիքին այս անդառնալի կորստի կապակցությամբ:

Համբերություն, ուժ և կամք` սփոփելու ձեր խոր վիշտը:

 

ՀՀ Սփյուռքի նախարար

 

Հրանուշ Հակոբյան

Scroll Up