Թուրքական ծագումով հոլանդացի հինգ խորհրդարանականներ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Նիդերլանդական մամուլը շարունակում է բուռն կերպով արձագանքել  խորհրդարանի  Հայոց ցեղասպանության ընդունման որոշմանը: Քչերը գիտեն, որ ծագումով ևս հինգ թուրք պատգամավորներ՝ Սադեթ Կարաբուլութը, Նևին Օզութոկը., Դիլան Եսիլգոզը, Զիհնի Օզդիլը, Սոմ Լաչինը  իրենց կուսակիցների հետ կողմ են քվեարկել Ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին հաղորդում է «Նիդերլանդական Օրագիր»-ը:

 Հենց սա էլ պատճառ է դարձել, որ մասնավորապես Թուրքիայից բազմաթիվ սպառնալիքներ հնչեն թուրք քաղաքական գործիչների  հասցեին:

Թուրքական իշխանամետ խոշորագույն  շատ թերթեր  նրանց  դավաճան է անվանել: «Սաբահ» պետական թերթը  սկանդալ է որակել  այն, որ թուրքական ծագումով քաղաքական գործիչները համաձայնել են ճանաչել հայերի զանգվածային սպանությունը՝ որպես Ցեղասպանություն:

Նիդերլանդական «De  Gelderlander» կայքը գրում է, որ այս  հինգ պատգամավորներն իրենց հասցեին  բազմաթիվ, ատելությամբ լի, սպառնալիքներով  հաղորդագրություններ են ստանում:

«Բայց ես լրջորեն հպարտանում եմ իմ քայլով,-իր թվիթերյան էջում գրել է կանաչների կուսակցութունից խորհրդարանի անդամ Զիհնի Օզդիլը: «Ժամանակն է  վերջ դնել թուրքական ահաբեկման դիվանագիտությանը,-գրել է նա»:

VVD խմբակցության անդամներից Դիլան Եսիլգոզը Թուրքիայի պետության  այս կեցվածքը «անընդունելի  պարտադրանքը  է  համարել. «Ես,  վերջիվերջո, հոլանդացի եմ,-ասել է նա»:

Ավելի առաջ է գնացել «Ահաբեր» թուրքական հեռուստաալիքը, հինգշաբթի օրվա եթերով  դեմ քվեարկած Denk կուսակցության ղեկավար Տունահան Կուզուն վատ օրինակ է ծառայել , նա այս «հինգին»կոչել է հասկանալ թե ում կողմն  են կանգնել:

 Հիշեցնենք, որ Հոլանդիայում ձևավորված այս նույն Denk  կիսաթուրքական կուսակցության  մյուս անդամը’ Սելչուք Օզթուրքը  քվեարկության ավարտին  այնքան  էր աղմկել, որ  խորհրդարանը հսկող անվտանգության ծառայության աշխատակիցները  նրան’ համախոհներին հետ  միասին դուրս են հրավիրվել շենքից:

 Արդեն հայտնել ենք նաև , որ 3 հոգանոց , ազգությամբ թուրքերով համալրված «DENK» կուսակցության  այս խումբն էր դեմ քվեարկել փաստաթղթին (Ֆարիդ Ազարկան, Տունահան Կուզուն և Սելչուկ Օզթուրքը):

Scroll Up