Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ Վատիկանում Հռոմի Պապին օգնել են նաև հայ կաթոլիկներ

Վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ հայ կաթոլիկները հնարավորություն են ունեցել սպասարկել Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ին Վատիկանում սուրբ ծննդյան պատարագի ժամանակ:
Միաժամանակ Երևանում Սուրբ Գրիգոր Նարեկացու կաթոլիկ ծխական համայնքում Սուրբ ծնունդն անցկացվել է թատերականացված ներկայացմամբ: Հայ կաթոլիկները Քրիստոնի ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, իսկ Աստվածահայտնությունը և Մկրտությունը` հունվարի 6-ին, այդ օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի ծնունդը:
Սուրբ ծննդյան գիշերը հայ կաթոլիկները մասնակցել են ծննդյան պատարագին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ավագ քահանա, վադապետ Պետրոս Եսայանի գլխավորությամբ, հաղորդում է «Բլագովեստ-ինֆո»-ն: