Վարդան Նազիրյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին՝ Բանակի օրվա առթիվ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերին ցուցաբերած աջակցության համար բարերար Վարդան Նազիրյանին (Վարթան ՆԱԶԵՐՅԱՆ, ԱՄՆ), պարգևատրել է Երախտագիտության մեդալով:

Կից «Հայերն այսօր»-ը ներկայացնում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերին ցուցաբերած աջակցության համար բարերար Վարթան ՆԱԶԵՐՅԱՆԻՆ (ԱՄՆ) պարգևատրել Երախտագիտության մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. Հունվարի 19
Երևան

Scroll Up