Միջոցառում՝ նվիրված Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում, Բելգիայի թագավորության Կորտրիկ քաղաքի «Նարեկ» մշակութային միության նախագահ և «Նարեկ» հայկական մեկօրյա դպրոցի տնօրեն Արտակ Ժամհարյանի ղեկավարությամբ, դեկտեմբերի 16-ին դպրոցում տեղի է ունեցել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված «Իմ լեզուն իմ Հայրենիքն է» խորագրով միջոցառում: Աշակերտները ներկայացրել են Մխիթարյան միաբանության հիմնադրման պատմությունը, անցած ուղին և նշանավոր միաբանների կյանքն ու գործունեությունը:
Միջոցառման գեղարվեստական մասի ընթացքում աշակերտները կատարել են հայկական երգեր ու պարեր, իսկ երկրորդ բաժինը նվիրել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին: