Հալեպում հայկական դպրոցներից շատերը փակվել են
Հայաշատ Հալեպում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շատ դպրոցներ չեն գործում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ հայկական վարժարաններից շատերը նույնպես փակ են: Մի քանի դպրոցներ էլ, որոնք դեռ չեն փակվել, աշակերտներ գրեթե չեն հաճախում: Դպրոցները փակ կմնան մինչև շաբաթվա վերջ: Աղբյուրի տեղեկացմամբ` քաղաքում այսօր ձյուն չի տեղացել, չնայած դրան եղանակը բավական ցուրտ է: Եղանակային կանխատոսումների համաձայն՝ շաբաթվա վերջին կրկին ձյուն է սպասվում:
Հայաշատ Հալեպը կենցաղային, տնտեսական, քաղաքական, պատերազմական դժվարություններից բացի այժմ դիմագրավում է եղանակային անբարենպաստ պայմաններին, մասնավորապես ձյունամրրիկին: Ձյունը դեկտեմբերի 11-ի առավոտյան ծածկել էր ողջ քաղաքը: Բախումները Հալեպի որոշ թաղամասերում համեմատաբար քչացել են: