Շտապեք մասնակցել «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2017 թ. մրցանակաբաշխությանը. տեսանյութ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2017 թ. մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարում են մրցույթների պայմանները հետևյալ անվանակարգերում`

 1.              «Մայրենիի պաշտպան» (անհատներ),

 2.              «Լավագույն հայկական կրթօջախ»,

 3.              «Երիտասարդական, ուսանողական կազմակերպություն»,

4.    «Ազատ Արցախ» և «Մայիս՝ հաղթանակների ամիս» մանկապատանեկան լավագույն   ստեղծագործությունների մրցույթ (նկար, քանդակ (լուսանկար), երգ, բանաստեղծություն, պատմվածք, շարադրություն, էսսե և այլն):

Մրցույթներին մասնակցել ցանկացողները լրացված հայտադիմումները պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարություն մինչև 2017 թվականի նոյեմբերի 30-ը:

Մրցույթների արդյունքները կամփոփվեն 2017 թ. դեկտեմբեր ամսին:

Մանրամասները՝ տեսանյութում.

Scroll Up