Գիտելիքը բացում է բոլոր դռները. Հրանուշ Հակոբյան

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները ուսուցիչներ Լիլիթ Միրիբյանի և Էլմիրա Հարությունյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 31-ին հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորեց աշակերտներին սովորել, գիտելիքներ ձեռք բերել և գիտելիքի ուժով հասնել հաղթանակների: «Գիտելիքը բացում է բոլոր դռները: Հետևաբար երբեք մի՛ ծուլացեք, կրթվե՛ք ու դարձե՛ք օրինակելի քաղաքացիներ»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարության աշխատակիցները աշակերտներին ներկայացրին Սփյուռքի նախարարության գործունությունը, Հայաստան-Սփյուռք գործակցության առանձնահատկությունները, իրականացվող ծրագրերը, կառուցվածքային ստորաբաժանումներն ու դրանց գործառույթները:

Հյուրերը հնարավորություն ունեցան մասնակցելու Սփյուռքի նախարարության և Ղազախստանի Պավլոդարի մարզի «Հայրենիք»  հայկական ազգամշակութային միավորման միջև կազմակերպված տեսաժողովին և ցանկություն հայտնեցին Մխիթարյան միաբանության վերաբերյալ իրենց կողմից պատրաստած տեղեկատվական նյութերը փոխանցել համայնքային կառույցին՝ Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպելու համար:

Scroll Up