Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարին

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ ժողովրդական նկարիչ Վոլոդյա Մարգարյանին (Վալմար): Հանդիպման ընթացքում Սփյուռքի նախարարը և նկարիչը քննարկել են գեղանկարչության զարգացման միտումներին առնչվող հարցեր:

Վալմարը Սփյուռքի նախարարին է նվիրել իր առավել հայտնի կտավների գիրք-ալբոմը:

Վալմարի գիրքը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ջանքերով: Վալմարի ստեղծագործություները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաներում:

Scroll Up