«Հայապահպանության հիմնախնդիրներ» խորագրով քննարկվելիք թեման համաժողովի առաջնահերթ նյութերից մեկն է. Հարություն Սելիմյան

Սեպտեմբեր 18-20 Երևանում կայանալիք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին ընդառաջ ներկայացնում ենք «Հայերն այսօր»ի հարցազրույցը Սիրիայի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանի հետ:

Ձեր կարծիքովո՞րն է սեպտեմբերին կայանալիք ՀայաստանՍփյուռք համահայկական 6 րդ համաժողովի  առաջնահերթությունը:

– Յուրաքանչյուր թեմա, որը պիտի քննարկվի Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին,  ունի իր համազգային առաջնահերթությունը: Սակայն նկատի ունենալով վերջին վեց տարիներին ընթացող Սիրիայի պատերազմի հետևանքով առաջացած դժվարություններն ու մարտահրավերները` «Հայապահպանության հիմնախնդիրներ» ուղղության ներքո քննարկվելիք թեման համաժողովի առաջնահերթ, հետապնդելի նյութերից մեկն է:

Համաժողովի չորս թեմատիկ նիստերում (Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ, ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում, Արտաքին քաղաքականության օրակարգ, Հայապահպանության հիմնախնդիրների՞նչ հարցեր կցանկանայիք քննարկվեին:

– Ընդհանրապես  կնախընտրեմ քննարկումներ կատարել և վերլուծել հայապահպանության հիմնախնդիրները, այսպես`  Սիրիայի պատերազմի վերջին վեց տարիների ընթացքում սիրիահայերի դիմագրաված հետևյալ մարտահրավերները.

-արտագաղթ

-հայապահմանման  և մայրենի լեզվի պահպանման դժվարություն

-պատերազմի առաջացրած տնտեսական տագնապներ

-պատերազմի սպառնացող վտանգներ:

Որո՞նք են այն կարևոր նախադրյալներըորոնց միջոցով Սփյուռքում հնարավոր է հայապահպանությանն ուղղված աշխատանքներ իրականացնելհատկապես երիտասարդների շրջանակում:

– Սփյուռքում հայապահպանության հիմնական կռվաններն են` եկեղեցին, դպրոցն ու ակումբը:

Ստորև կներկայացնեմ այն նախադրյալները, որոնց միջոցով Սփյուռքում հնարավոր կլինի իրականացնել հայապահպանությանն ուղղված աշխատանքները.

1.Երիտասարդներին ներգրավել ու մղել դեպի ազգային կյանք, գիտակ դարձնել հայ մշակույթը պահպանող արժեքներին:

2.Երիտասարդներին հաղորդակից դարձնել հայկական ծրագրերին:

  1. Համակարգված ու միացյալ աշխատանք տանել՝ միջ-հարանվանական ձեռնարկներ կազմակերպելով:
  2. Սեմինարների կամ հավաքական զրույցների միջոցով բացահայտել երիտասարդների հետաքրքրությունները, պահանջներն ու ակնկալիքները և պատրաստել այն բնագավառները, որտեղ աշխատելու և արդյունաբերելու լայն հնարավորություն կունենան:
  3. Կարևորել մամուլի դերը Սփյուռքի հայապահպանության շրջանակում:
  4. Սփյուռքի հզորացման համար միջ-հարանվանական համագործակցությունը հիմնական ազդակն է:
  5. Հայապահպանության առումով եկեղեցին, դպրոցները և հատկապես ընտանիքները մեծ դերակատարություն ունեն սերունդների՝ առողջ և հայեցի կրթություն տալու վեհ ու ազնիվ գործում:
  6. Նկատի ունենալով, որ երիտասարդներն են համացանցի հիմնական ընթերցողները, հետևաբար տեղեկատվական և սոցիալական հաղորդակցության ցանցերում կարևորել ազգային ինքնությունը պահպանող ազդակների մասին հոդվածների և այլ դաստիարակիչ նյութերի հրատարակումը:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք համաժողովից:

– Ակնկալություններս բավականին բարձր են: Լիահույս եմ, որ   այս համաժողովի քննարկումները պիտի սատարեն հայապահպանության հիմնախնդիրների վերլուծման, Հայոց ցեղասպանության միջազգային Ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացին, ինչպես նաև համազգային առաջնահերթությունների վերանայման, լրացման և Հայրենիք–Սփյուռք գործակցության հեռանկարներին:

Scroll Up