ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Օգոստոսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին անցած շաբաթվա կատարված աշխատանքները և իրականցված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:

Նախարարը կարևորեց «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները, զեկուցողների ու մասնակիցների տվյալների ամբողջացումը:

Scroll Up