Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի վերջին՝ 8-րդ փուլը

Օգոստոսի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի վերջին՝ 8-րդ փուլի բացման արարողությունը:

Ողջունելով ներկաներին՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը բարի երթ և բարձր տրամադրություն մաղթեց Սփյուռքի տարբեր համայնքներից ժամանած պատանիներին: «Օգտվե´ք Հայրենիքի ընձեռած բոլոր հնարավորություններից, այս ընթացքում ավելի կատարելագործեք հայերենի ձեր իմացությունը և խոսե´ք մայրենի լեզվով»,-ընդգծեց Սերժ Սրապիոնյանը:

«Արի տուն» ծրագրի 8-րդ փուլին մասնակցում են 67 պատանիներ 13 երկրից` Ռուսատանից, Ուկրաինայից, Վրաստանից, Թուրքիայից, Աբխազիայից, ԱԷՄ-ից, Սիրիայից, Լատվիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Մեծ Բրիտանիայից և Լեհաստանից:

2017 թվականին «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը հյուրընկալել է 36 երկրից ժամանած 1061 սփյուռքահայ երիտասարդների:

Scroll Up