«Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի» համերգները՝ Ֆրանսիայում և Շվեյցարիայում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի և Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիայի նախաձեռնությամբ` ս. թ. հունիսի 30-ից հուլիսի 9-ը Ֆրանսիայում և Շվեյցարիայում կայացել են «Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի» համերգները: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ մաշկույթի մամուլի ծառայությունից:
Ս. թ. հուլիսի 5-ին, Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայացել է համերգների պաշտոնական բացման արարողությունը: Համերգի ընթացքում ներկա էին Բուղ-լե-Վալանսի տարածաշրջանի պետական, հասարակական և արվեստի գործիչներ: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը և Ռոմանի կոնսերվատորիայի ռեկտոր Մարի Oրտեզ Լակրուան:
Նվագախմբի առաջին բեմելը կայացել է 2015 թվականին՝ Ֆրանսիայում և 2016 թվականին՝ Հայաստանում. նվագախումբը համերգներով հանդես է եկել նաև Մարսելում, Նիսում, Լիոնում, Ռոմանում և Ժնևում:
Համերգների միջև ընկած ընդմիջումներին նվագախմբի պատանի երաժիշտները վարպետության դասեր են ստացել Ռոմանի և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի անվանի դասախոսներից /Գևորգ Դաբաղյան, Լևոն Չատիկյան, Մարի Օրտեզ Լակրուա, Տարոն Կարապետյան և այլք/: