Նախարարը կարևորեց ազգային ներուժի համախմբումը

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ամերիկահայ իրավաբան, բարերար Վահե Յակուբյանին, ամերիկահայ մանկաբույժ Արմեն Չալյանին, ամերիկահայ լրագրող Նորա Յակուբյանին և հորդանանահայ ճարտարագետ Վիգեն Դաքեսյանին և նրա տիկնոջը՝ դիզայներ Դորին Դաքեսյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց տարբեր ոլորտներում մեծ հաջողություններ արձանագրած սփյուռքահայերի վաստակը Հայաստանի առաջընթացի գործում: Նախարարը կարևորեց ազգային ներուժի համախմբումը, մասնավորապես համահայկական մասնագիտական ընկերակցությունների ցանցերի ստեղծումը և տարածումը:

Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին առնչվող հարցեր, Նախարարը հյուրերին հրավիրց մասնակցելու համաժողովին և առավել ակտիվորեն մասնակցելու համահայկական ծրագրերին:

Scroll Up