Մեկնարկում է «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլը

Հուլիսի 24-ին, ժ.10:00-ին տեղի կունենա ՀՀ Սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը (հասցեն՝ Վ.Սարգսյան 3, 9-րդ հարկ):
Այս փուլում ծրագրին կմասնակցեն շուրջ 90 պատանի և աղջիկ՝ աշխարհի 10 երկրից (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Լիբանան, Հորդանան, ԱՄՆ, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեդիա):
Մասնակիցներին ողջույնի խոսքով կդիմի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: