Ավարտվում է «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլը

Հուլիսի 21-ին, ժամը՝ 18:30-ին, Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչները, պետական և մշակույթի գործիչներ, հյուրեր:

Արիտունցիները հանդես կգան համերգային ծրագրով, որը պատրաստել են ճամբարային օրերի ընթացքում:

Նշենք, որ ծրագրի չորրորդ փուլին մասնակցում է 156 պատանի և աղջիկ՝ աշխարհի 14 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Իրաքից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բելգիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից, Ավստրալիայից:

Լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կշարժվի հուլիսի 21-ին, ժամը 17.00-ին Ստեփան Շահումյանի անվան հրապարակից (հասցեն՝ Վ.Սարգսյան 3):

Scroll Up