«Հայաստանում ինձ հանգիստ եմ զգում». «Արի տուն-2017» ծրագրի մոսկվաբնակ մասնակից

ՌԴ Մոսկվա քաղաքում բնակվող Նարեկ Վարդանյանը ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 4-րդ փուլի մասնակիցներից է: Առողջ ապրելակերպի կողմնակից է, այդ պատճառով էլ ֆուտբոլով է զբաղվում:

Ռուսական դպրոցում սովորելուց բացի, նաև հայկական կիրակնօրյա դպրոց է հաճախում, որպեսզի չմոռանա հայոց լեզուն: Նարեկն ամառային արձակուրդներին մշտապես Հայաստան է գալիս, քանի որ այստեղ իրեն հոգեպես հանգիստ է զգում, ինչպես նաև կարոտում է ազգականներին:

Ուրախ է, որ այս տարվա այցելությունը համընկել է «Արի տուն» ծրագրի հետ: Տպավորությունները մեծ են ծրագրից, գեղատեսիլ այնպիսի վայրերում է եղել, որոնք մեծ ազդեցություն են թողել նրա վրա:

«Ամեն ինչից գոհ եմ, մեզ տրվող ուտելիքներն էլ հաճույքով կերանք, շատ կուզեի տոլմա էլ ուտեինք, շատ էի կարոտել մայրիկիս պատրաստած թփով տոլման: Երբ հասնեմ տուն, մայրիկիս խնդրելու եմ անպայման պատրաստի: Նաև Հայաստանի համեղ քաբաբն եմ շատ սիրում»,-ասաց Նարեկը:

Գևորգ Չիչյան

Scroll Up