Եգիպտական մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Սփյուռքի նախարարությունում

Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ըդունեց եգիպտական մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, ովքեր «Air Cairo» ավիաընկերության Հուրգադա-Երևան կանոնավոր չվերթի՝ հունիսի 20-ի մեկնարկի կապակցությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանության և Հայոց Առաջնորդարանի համատեղ նախաձեռնությամբ հունիսի 20-27-ը ճանաչողական այց են կատարել Հայաստան: Եգիպտացի լրագրոցները Հայաստան այցի շրջանակներում նախապատրաստելու և հրապարակելու են երկրի, նրա զբոսաշրջային հնարավորությունների և գրավչության վերաբերյալ նյութեր:

Լրագրողական խումբը ցանկություն է հայտնել նախատեսվող հոդվածներում անդրադարձ կատարել նաև Հայաստան-Սփյուռք գործակցությանը, ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությանը:

Հանդիպմանը մասնակցում էին Եգիպտոսի ամենահին թերթերից մեկի՝ «Ալ Ահրամի» լրագրող Շադիա Աթաալան և Յուսեֆ Հասաբալաան, ամենաազդեցիկ և տարածված DMS հեռուստատեսության լրագրող Հոդա Մոհամեդը, «Էլ Ֆագր» կայքի լրագրող Ահմեդ Մակաուին, «Դար էլ հինալ» լրատվական գործակալության լրագրող Հազել Իլմալլահը և «Diplomacy» ամսագրի լրագրող Աբդելահ Ալի Ալին:

Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց նման հետաքրքիր նախաձեռնության համար, և նշեց, որ արաբական աշխարհը հարազատի գթասրտությամբ է ընդունել ցեղասպանությունից փրկված բեկորներին և հնարավորություն է ընձեռել, ինքնակազմակերպվել, կայանալ որպես քաղաքացիներ և պահպանել իրենց ազգային նկարագիրն ու մշակույթը:

Այնուհետև նախարար Հրանուշ Հակոբյանը հարցազրույց տվեց եգիպտական լրատվամիջոցներին՝ պատասխանելով Սփյուռքի նախարարության գործունեությանը, , Հայաստան-Սփյուռք գործակցությանը, Հայաստանում հաստատված Սիրիահայերի խնդիրների լուծմանը վերաբերող հարցերին:

Եգիպտացի լրագրողները դիտեցին ֆիլմ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

 

Scroll Up