ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին անցած շաբաթվա կատարված աշխատանքները և իրականացված միջոցառումները, ամփոփեցին նախարարության ծրագրերին սփյուռքահայերի մասնակցության արդյունքները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:
Նախարարը կարևորեց աշխատանքային պարտականությունների, հանձնարարականների ժամանակին և ճշգրիտ կատարումը: Տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները: