Շվեյցարաբնակ բարերարի ու դիզայների այցը Սփյուռքի նախարարություն

Հունիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց շվեյցարաբնակ բարերար Վահե Գաբրաշին և դիզայներ Պիեր Քուքջյանին:

Նախարարը կարևորեց հայ բարերարի` հայապահպանությանն ուղղված ազգանպաստ գործունեությունը, հետաքրքրվեց հայ համայնքի վիճակով, խնդիրներով, ընդգծեց, որ ինքնության պահպանման, համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու համար անհրաժեշտ է ամրացնել կապը Հայրենիքի հետ, ավելի ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին: Նա մասնավորապես նշեց. «Կարծում եմ, որ ժամանակն է ամբողջությամբ օգտագործել Սփյուռքի հսկայական ներուժը»:

Դիզայներ Պիեր Քուքջյանի հետ նախարար Հրանուշ Հակոբյանը քննարկեց Հայաստանում արվեստագետի աշխատանքները ներկայացնելու հարցերը:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ:

Scroll Up