ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը

Հունիսի 26-ին, ժամը 10.00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ. ծրագրի 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը (Հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ):
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Արի տուն» ծրագրի 2-րդ փուլն իրականացվում է հունիսի 25-ից հուլիսի 8-ը:
Ծրագրի 2-րդ փուլին մասնակցում է 109 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 8 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, Ուզբեկստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Հունգարիայից: