Վերջին զանգ՝ Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցում

Եվս մեկ տարի, և այս էլ արդեն 13-րդը, անցավ պատմության գիրկը՝ ոսկե տառերով լրացնելով այն գրքի էջերը, որը գրում է իսպանահայությունը:

Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցում հերթական ավարտական հանդեսն էր, որը նշանավորվեց կրթօջախի սաների կողմից ծնողների և բազմաթիվ հանդիսատեսների համար պատրաստած «Կորուսյալ գանձը» մանկական ներկայացմամբ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Միսլատայի «Արարատ» հայկական միությունից, հայ աշակերտները բոլորին զարմացրեցին իրենց աննախադեպ տաղանդով: Ներկայացման հերոսը՝ Ռոմանը, փրկեց չար մոլախոտի ձեռքն ընկած գանձը՝ «Այբբենարանը», որով բոլոր հերոսները նորից սկսեցին սովորել մայրենին, որպեսզի այն չկորչի ու անցնի սերունդներին:

«Արարատ» հայկական միության այս հերթական միջոցառմանը ներկա էին Միսլատայի մշակույթի և ինտեգրման խորհրդականներ Պեպի Լուխանն (Pepi Lujan) ու Անա Մարիա Խուլիանը (Ana Maria Julian), Ժողովրդական կուսակցության խոսնակ Պեպե Սաենսը (Pepa Saenz),Գրեգորի Մայանս և Էլ Սիդ հանրային դպրոցների տնօրեններ Իսաբել Վերան (Isabel Vera) և Սալվադոր Սանսը (Salvador Sanz), «Հայ ժողովրդի լավագույն բարեկամ» մրցանակակիր Սալվադոր Գարսիան (Salvador García), գրող Սանդրա Մարտինեսը (Sandra Martinez), պաշտոնատար այլ անձինք, հայեր,իսպանացիներ և այլազգի հանդիսատեսներ:

Ներկայացմանը հաջորդեց պատվոգրերի և մրցանակների հանձնման արարողությունը: Հայկական դպրոցի բոլոր սաները պարգևատրվեցին պատվոգրերով:

Տարվա լավագույն աշակերտ ճանաչվեց 11-ամյա Հելենա Ղուկասյանը: Կրթօջախի նախկին աշակերտուհի Դիանա Գրիգորյանին, ով ներկայումս ուսուցչական գործունեություն է տանում նույն դպրոցում, շնորհվեց «Հայ մշակույթի դեսպան» պատվոգիր:

Կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա Կարապետյանին շնորհակալագրեր շնորհվեց  հայկական միության և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից: Նույն նախարարությունը շնորհակալագիր էր շնորհել նաև Միսլատայի հայկական կրթօջախին «Իմ քաղցր լեզու» շարադրությունների համահայկական մրցույթում ակտիվ մասնակցության համար:

Մրցանակներ շնորհվեցին նաև «Տարվա լավագույն անդամ» և «Հայ ժողովրդի լավագույն բարեկամ» անվանակարգերում:

Առաջին մրցանակը շնորհվեց Սիրանուշ Նազարյանին, ում 2 թոռները եղել են Իսպանիայում հիմնադրված առաջին հայկական դպրոցի առաջին սաները: Իսկ երկրորդը՝ Միսլատայի ռադիո-հեռուստատեսությանը (Radio-televisión de Mislata), ում շնորհիվ հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանի խւսքերով՝ «իսպանահայության մասին գիտի ողջ աշխարհը»:

Միջոցառման վերջում հանդես եկան վալենսիաբնակ երիտասարդ երաժիշտներ Էդգար Աբրահամյանը, Էդգար Մարտիրոսյանը, Ալինա Սախնենկոն և Միկոլա Դորոշը:

Վերջիններիս նույնպես շնորհվեց շնորհակալագրեր:

Ինտեգրման խոհրդական Անա Մարիա Խուլիանն իր երախտագիտությունը հայտնեց «Արարատ» հայկական միությանը, որի շնորհիվ իրենք ծանոթանում ենք հայկական բազմադարյա մշակույթին:

Շնորհակալական խոսքերով հանդես եկավ նաև Իսաբել Վերան և Սանդրա Մարտինեսը:

Եվ այսպես, եզրափակվեց ևս մեկ տարի, իսկ հայկական կիրակնօրյա դպրոցն իր դռները նորից կբացի հայ մանուկների առջև սեպտեմբերին՝ նոր եռանդով և հայապահպան վճռականությամբ:

%d5%b4%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%bf%d5%a17%d5%b4%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%bf%d5%a16%d5%b4%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%bf%d5%a15%d5%b4%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%bf%d5%a14%d5%b4%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%bf%d5%a13 %d5%b4%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%bf%d5%a12 %d5%b4%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%bf%d5%a11

Scroll Up