Ավարտական հանդես՝ Ստամբուլի «Հրանտ Դինք» վարժարանում

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ՝ հունիսի 3-ին Ստամբուլի Հրանտ Դինքի անվան վարժարանում տեղի ունեցավ մանկապարտեզի ավարտական հանդեսը` ուսուցիչներ Մարգարիտ Ավագյանի և Նոնա Հարությունյանի անմիջական նախաձեռնությամբ։

Երգ ու պարի, հիանալի արտասանությունների հանդեսն իրենց ներկայությամբ պատվեցին պոլսահայ համայնքի պատվարժան ներկայացուցիչներից Դիանա Գամբարոսյանը, Թամար Քարասուն, Ալին Բոնթիօղլուն, Մարքրիտ Աթմաճան, փաստաբան Լուիզ Պաքարը, դպրոցի մշտական բարերարներ տեր և տիկին Օշին, Պրենտա Էլակյօզները, Գասպար Պետոքյանը, ովքեր մեկ անգամ ևս եկել էին բարձրաձայնելու՝ մենք ձեզ հետ ենք, հա՛յ մանուկներ։ Դպրոցի հոգաբարձուներ տեր և տիկին Հորոզօղլուները տնօրենուհի Հերիքնազ Ավագյանի հետ միասին մանկապարտեզի սաներին հանձնեցին վկայականներ, ավարտական հուշագրքեր, նվերներ։

Պոլսահայ իրականության մեջ ևս մեկ սերունդ կբռնի դպրոցի ճամփան, որը կրկնակի բերկրությամբ կտոնվի սեպտեմբերի 1-ին՝  Գիտելիքի օրը։ Բարի երթ,սիրելի՛մանուկներ։

23

Scroll Up