Մատաղիսում տարեկան 15-20 տոննա սև խավիար կստանան

Մատաղիսում խավիարի արտադրության բիզնես-ծրագրով նախատեսվում է տարեկան 15-20 տոննա սև խավիար ստանալ: Այս մասին ԼՂՀ-ում լրագրողներին ասել է Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ խավիարն արդեն փորձաքննություն է անցել, իրացումը սկսել է խավիարի վաճառքով զբաղվող միջազգային ընկերությունը. «Այն պատրաստ է իրացմանը նպաստել և ներդրումներ անել», մեջբերում է Aravot.am-ը:
Ակնկալվում է, որ Արցախում և ՀՀ-ում արտադրանքը կվաճառվի մոտ 6 տարի հետո: Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ չրագործությունն են զարգացնելու:
2015-ի հուլիսին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գործող սև խավիարի արտադրամասում տեղադրվել է առաջին ձկնկիթը: Հայտարարվել է, որ մոտ 3 տարուց վաճառքի կհանվեն ձկան, 5 տարուց` սև խավիարի առաջին խմբաքանակները:
Ըստ նախագծի՝ 7 տարի հետո ձեռնարկությունն արտադրելու է տարեկան մոտ երեսուն տոննա սև խավիար, ինչի արդյունքում Արցախը պետք է դառնա այդ սննդամթերքի ամենախոշոր արտահանողներից մեկը: