ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր Եկեղեցու «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի հիմնադրման 40-ամյակի և երգչախմբի հիմնադիր-ղեկավար Խաչիկ Յիլմազյանի ստեղծագործական գործունեության 60-ամյակի առթիվ

Հարգարժան մաեստրո,

Երգչախմբի թանկագին անդամներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի հիմնադրման 40-ամյակի և նրա տաղանդավոր ղեկավար Խաչիկ Յիլմազյանի ստեղծագործական գործունեության 60-ամյա հոբելյանների առիթով:

Այս հոբելյանները ձեր ազգային, հայրենասիրական գործունեության վառ վկայություններն են, հայ երգի ու երաժշտության հանդեպ ունեցած անսահման նվիրումի ու սիրո արտահայտությունը:

Հայ մշակույթի պահպանումը մեր ինքնության առհավատչյան է, և մեծագույն գովեստի են արժանի սփյուռքի մշակութային այն օջախներն ու գործիչները, որոնց ջանքերի շնորհիվ հայ երգը պահպանվում ու փոխանցվում է սերնդեսերունդ:

Դուք և Ձեր սաները վերը ասվածի լավագույն ներկայացուցիչներից եք:

Բազմաթիվ ելույթներ ունենալով Եվրոպայի հայկական համայնքներում՝ Դուք հայ երգի անզուգական մեղեդիներն եք սփռում աշխարով մեկ տարածված հայության շրջանում՝ Ձեր արվետով պայքարելով ազգային ինքնության դիմազրկման դեմ:

Սիրելի՛ մաեստրո, ջերմությամբ ու կարոտով ենք հիշում Ձեր համերգները Հայաստանում և ուրախ կլինենք «Սահակ-Մեսրոպ» երգչախմբին կրկին տեսնելու Հայրենիքում, հատկապես, որ այս տարի նախարարությունն իրականացնում է «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնը, որին և սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու:

Կրկին շնորհավորելով երգչախմբի բոլոր ժամանակների երգիչներին «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի հիմնադրման 40-ամյակի և նրա ղեկավար Խաչիկ Յիլմազյանի ստեղծագործական գործունեության 60-ամյա հոբելյանների առիթով՝ մաղթում եմ ձեզ ստեղծագործական նորանոր հաջողություններ և բազմաթիվ համերգներ:

Սիրելինե՛րս, Հայրենիք-Սփյուռք մշակութային գործակցության ամրապնդմանն ուղղված ձեր նվիրական գործու­նեության համար սիրով ու հպարտությամբ «Սահակ-Մեսրոպ» երգչախմբին պարգևատրում ենք ՀՀ սփյուռքի նախարարության ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ:

Շարունակե´ք ձեր արվեստով ամրապնդել ու զարգացնել Հայրենիք-Սփյուռք մշակութային գործակցությունը:

 Ամենաջերմ մաղթանքներով՝

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up