Նամականիշ՝ նվիրված Արթուր Ալեքսանյանին

Այսօր Օլիմպավանում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ` նվիրված «Ապորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նամականիշը մարել են Արթուր Ալեքսանյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Խաչատրյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Գեղաթերթիկի վրա պատկերված են Ռիո-2016-ում Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերից հատվածներ, ինչպես նաև ըմբիշի ոսկե մեդալը` տեղադրված օլիմպիական օղակների մեջ:

 

Scroll Up