ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը վայելում է Սփյուռքի վստահությունը. Սերխիո Նահապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վարած քաղաքականությունը վստահություն է ներշնչում Սփյուռքում: «Արմենպրես»­ի հաղորդմամբ` մայիսի 29-­ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանը: «Նա բերել է նոր տեսանկյուն և մոտեցում, ուստի մենք պետք է օժանդակենք այս քաղաքականությունը և համոզենք մեր սփյուռքահայ բարեկամներին, որ Հայաստանը ապահով է և հանգիստ, այստեղ կարելի է ներդրումներ անել: Այս ամենը, որպես կուսակցություն, երաշխավորելու ենք»,­ ասաց ատենապետը: Նա նշեց, որ Հայաստանի ժողովուրդն է որոշում, թե ինչպիսի իշխանություն է ցանկանում և ՌԱԿ­-ը միշտ կանգնելու է ժողովրդի կողքին: «Մենք հետևում ենք, որպեսզի Հայաստանում ժողովրդավարությունը շարունակվի, ընտրությունները լինեն թափանցիկ և տնտեսական խնդիրներին լուծումներ տրվի»,­ -ընդգծեց Նահապետյանը:

Scroll Up