Հայաստանում աճում է օճառի արտադրությունը

Հայաստանում  օճառի արտադրության ծավալն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 44.2 տոկոսով և կազմել 67.5 տոննա: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ տարվա  հունվար-մարտին մեր երկրում արտադրվել է 46.8 տոննա օճառ:

Վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝  Հայաստանում ավելացել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2017թ-ի տարվա հունվար-մարտին արտադրվել է 770.8 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2016թ-ի առաջին եռամսյակում՝ 757.7 տոննա:

Scroll Up