Կառավարությունում քննարկվել են Doing Business-2017 միջոցառումները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:
Ներկայացվել են, մասնավորապես, բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական թույլտվությունների ստացման, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները:
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարին՝ Doing Business-2017 միջոցառումների ծրագրի նախագիծը քննարկել բիզնես հանրության ներկայացուցիչների և միջազգային գործընկերների հետ, սեղմ ժամկետում լրամշակել նրանց, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների առաջարկություններով և վերջնական տարբերակը ներկայացնել կառավարություն: