ԱՄՆ-ում պարգևատրել են Ռուսաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Լեյլա Ադամյանին

Ռուսաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լեյլա Ադամյանն արժանացել է ԱՄՆ-ի մանկաբարձ-գինեկոլոգների կոնգրեսի (ACOR) հեղինակավոր մրցանակին:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով rusarminfo.ru կայք-էջին, հայտնում է, որ հեղինակավոր մրցանակը Լեյլա Ադամյանը ստացել է կանանց առողջության ապահովման գործում ունեցած ավանդի համար:
«Մրցանակի հանձնման արարողությունը կայացել է Կլինիկական և գիտական ամենամյա կոնֆերանսի ժամանակ, որը մայիսի սկզբին տեղի է ունեցել Սա Դիեգո քաղաքում»,-հայտնում է ACOR-ի կայք-էջը:
Հայկական ծագմամբ ռուս գիտնականն աշխարհի այն սակավաթիվ կանանցից է, որn արժանացել է հեղինակավոր մրցանակին ամերիկյան կազմակերպության հիմնադրումից ի վեր:
Լեյլա Ադամյանը ՌԴ գիտության վաստակավոր գործիչ է, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով, ՌԴ կառավարության գիտության և տեխնիկայի բնագավառի մրցանակով: Նա Ռուսաստանի և միջազգային մի շարք մասնագիտական կազմակերպությունների անդամ է: