Ըմբիշներ Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ Գրիգոր Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ազատոճայիններ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը և 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը բրոնզե մեդալ են նվաճել:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, երրորդ տեղի համար պայքարում Ֆրանգուլյանը հաղթել է թուրք Աբդի Զուրնաչիին, իսկ Գրիգորյանը` հույն Կիրիլիոս Բինենմպաումին:

Այսպիսով, հայ ըմբիշները առաջին մեդալներն են նվաճել Եվրոպայի առաջնությունում:

Scroll Up