Հորդանանի արքայադուստրն այցելել է Ծիծեռնակաբերդ. լուսանկարներ

Հորդանանի Արքայադուստր Դինա Մայրեդը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ:

Երևանի պետական բժշկական համալսարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կից գտնվող հիշատակի պուրակում ծառ է տնկել՝ ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Դինա Մայրեդը շրջել է նաև թանգարան-ինստիտուտում, որից հետո գրառում կատարել թանգարան- ինստիտուտի հուշամատյանում:

«Որպես ոչ-քաղաքական գործիչ, այլ ընդհակառակը՝ որպես քաղցկեղի դեմ պայքարի ջատագով, որը ինձ դարձնում է դերակատար կյանքեր փրկելու գործում՝ այցելելով Ցեղասպանության թանգարան, հիշում եմ պատերազմական բոլոր վայրագությունները, որտեղ էլ դրանք տեղի ունեցած լինեն…»,-նշել արքայադուստրը գրառման մեջ՝ նաև հիշատակելով աշխարհի տարբեր կողմերում ներկա բռնությունները քաղաքացիական բնակչության դեմ, որոնց հիմնական զոհերը կանայք են, երեխաները, մշակութային ժառանգությունը:

Դինա Մայրեդը բռնությունների և այլ արհավիրքների դեմ պայքարում ջանքերը մեկտեղելու անհրաժեշտություն է տեսնում: Երեկ երեկոյան Հորդանանի արքայադուստրը բժշկական համալսարանի աշխատակիցների և ուսանողների հետ դիտել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստում» ֆիլմը:

12345 6 7 8 9 10

Scroll Up