«Արմենիա» ավիաընկերությունը չվերթերի ուղևորներին անմոռուկների տեսքով կրծքանշաններ է բաժանել

«Արմենիա» ավիաընկերության չվերթերի բոլոր ուղևորները Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակ օրը՝ ապրիլի 24ին, անմոռուկների տեսքով կրծքանշաններ են ստացել։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Անահիտ Կարապետյանը, անմոռուկներից բացի, ինքնաթիռում ուղեկցորդուհիները չվերթերի ժամանակ ուղևորներին պատմել են 1915 թվականի իրադարձությունների մասին։
Անմոռուկներ են փակցված նաև «Արմենիա» ավիաընկերության օդանավերի վրա: Մինչև ապրիլի վերջ Boeing 737-700 և 737-500 չվերթերը կիրականացվնեն անմոռուկներով: