Հարության տոնին նվիրված միջոցառում Սուրգուտի հայկական կիրակնօրյա դպրոցում

Ապրիլի 16-ին ՌԴ Սուրգուտ քաղաքի Գրիգոր Նարեկացու անվան հայկական կիրակնօրյա դպրոցում տեղի է ունեցել Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառում:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, յուրաքանչյուր նմանօրինակ միջոցառում օտար ափերում ապրող երեխաների համար հոգու կանչ է, որով նրանք հաղորդակցվում են իրենց արմատներին ու ավանդույթներին: