Ջահերով երթին կմասնակցեն Սփյուռքի նախարարության աշխատակիցները և Հայաստանում հաստատված հայրենադարձները

Ապրիլ 23-ին, ժամը՝ 20:00-ին, կայանալու է ավանդական Ջահերով երթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները, Հայաստանում հաստատված հայրենադարձները, Սփյուռքահայ ուսանողների խորհրդի անդամները նույնպես իրենց մասնակցությունն են բերելու երթին: Վերջիններս հավաքվելու են Ազատության հրապարակում՝ Հովհաննես Թումանյանի արձանի մոտ։