Սիրիայի հայկական համայնքի վերակառուցմանն ուղղված ձեռնարկ Բելգիայում

Մայիսի 1-ին, ժամը՝ 19:30-ին, Բրյուսելի Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Մագթաղինացի եկեղեցում կկայանա «Օժանդակություն սիրիահայերին» խորագրով դրամահավաք՝ ի նպաստ Սիրիայի հայկական համայնքի վերակառուցման:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ձեռնարկին ներկա կլինի Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը և Հալեպի հայկական համայնքի ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանը:
Ձեռնարկը նախաձեռնել են ՀՅԴ Բելգիայի կոմիտեն, ՀՅԴ Բելգիայի Հայ դատի հանձնախումբը, Բելգիայի Հայ Առաքելական եկեղեցին, ՀՕՄ-ը, դեմոկրատների միությունը, Բելգիայի հայերի կոմիտեն և «Հայաստան» հասարակական կենտրոնը: