Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված համերգ կկազմակերպվի

Ամբողջ աշխարհի հայկական սփյուռքն ու իրավապաշտպանները պատրաստվում են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։
Լոս Անջելեսում կկազմակերպվի «Լռեցրեք սուտը, ճշմարտությունն ասեք» խորագրով իններորդ համերգը՝ ցեղասպանությունների կանխման մասին իրազեկումը բարձրացնելու նպատակով,հայտնում է Asbarez–ը։
«Լռեցրեք սուտը, ճշմարտությունը ասեք» համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության մասին իրազեկման բարձրացմանը։ Համերգը, որին կմասնակցեն VI•ZA, The Dirty Diamond, Killikiah եւ Ayline–ը, կկայանա 2017-ի ապրիլի 23-ին Roxy թատրոնում։
Հասարակական զանազան կազմակերպություններ, այդ թվում Արեւմտյան ռեգիոն հայկական երիտասարդական ֆեդերացիան, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ մշակութային գործիչների հետ միասին զբաղվում են շոուի կազմակերպչական հարցերով։ Համերգից ստացված միջոցները տրամադրվելու են բարեգործական նպատակների համար։